Արցախի Պաշտպանական բանակի խնդրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊՆ-ն դիմել է հանրությանը՝ խնդրելով զերծ մնալ բջջային հեռախոսով զինվորականների հետ խոսելուց։

«Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը եւ, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով եւ համացանցով ռազմապաշտպանական բնույթի եւ ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:

Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության եւ առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս