
Արդեն հայտնել էինք, որ Բաղրամյա պողոտայից այսօր նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ են բերման ենթարկվել, մասնավորապես 1in.am-ի օպերատորները: Տեանյութերում երևում է, թե ինչպես են նրանք բարձրաձայնում են, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են, սակայն ոստիկանները նրանց այնուամենայնիվ բերման են ենթարկում:
Քիչ առաջ պարզ դարձավ, որ երկու օպերատորներն ազատ են արձակվել, սակայն, այնուամենայնիվ, վնասվել է լրատվամիջոցի տեխնիկան: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը նշց, որպետք է ուսումնասիրվեն տեսանյութերը և նոր գնահատականներ տրվեն:
Տեսանյութը՝ 1in.am