ՃՏՊ` Մյասնիկյան պողոտայում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ժամը 16.35-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեում գտնվող “Ռիցար” հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, և փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃՈ, “1-02”, “1-03” ծառայությունների հերթապահները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Մերսեդես E320” մակնիշի 97TM999 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1987թ. ծնված Ա. Մ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ, իսկ ուղևոր` Հ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին:
Ա. Մ.-ն և Հ. Հ.-ն տեղափոխվել են “Սրբ. Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ:
Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հ. Հ.-ինը` միջին ծանրության: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
 




Լրահոս