
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ նոր փաստաթուղթ չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: Հայաստանը եղել, մնում է և կլինի Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը», – ընդգծեց ԱԺ փոխնախագահտ:
Շարմազանովը նաև հավելեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա, իսկ առանցքում էլ պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: