«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանությունները մտադիր են ընտրությունների ընթացքում ընտրողների էլեկտրոնային գրանցման համակարգի մեջ ներառել նաեւ մատնահետքեր վերցնելու գործիքը: Այս նորամուծությունը եթե կյանքի կոչվի, ապա կարող է հետաքրքիր զարգացումների առիթ դառնալ: Բանն այն է, որ առաջին իսկ համապետական ընտրությունից հետո ՀՀ իշխանությունների, հետեւաբար նաեւ իրավապահների տրամադրության տակ կարող է հայտնվել Հայաստանում բնակվող քաղաքացիների մեծամասնության մատնահետքերը:
Դրանից հետո հանցագործությունների բացահայտման գործը բավական կհեշտանա: Այս փաստը ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ ընտրակեղծարարության գործում ՀՀ իշխանությունների ամենամեծ հենարանը հենց քրեական տարրերն են: Այսինքն՝ մատնահետքերի համակարգը ներդնելուց հետո Հայաստանի քրեական աշխարհի ներկայացուցիչների կախվածությունն իշխանություններից կդառնա լիարժեք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: