«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին դատարանը մերժել էր ապրիլի 15-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան մուտքի ուղղությամբ նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը եւ մեղադրյալին ստորագրությամբ ազատ էր արձակել: Դատարանի որոշումը մեկնաբանելիս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին ասել էր, թե դատարանի որոշումը բազմաթիվ հակասություններ եւ անճշտություններ է պարունակում, իբր քննիչի միջնորդությունը դատարանը «ե՛ւ բավարարել է, ե՛ւ մերժել»:
Իրականում, պարզվում է, ՔԿ-ն ընդամենը փորձել է շահարկել դատական դեպարտամենտի աշխատակիցների տեխնիկական սխալը: Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ոչ մի հակասություն էլ չկա, պարզապես տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել: Դատարանի աշխատակիցները անզգուշությամբ Հովհաննես Մուրադյանի կալանքի գործի որոշմանը 1 թե 2 էջ այլ գործի որոշումի էջեր են կցել»,- պարզաբանեց փաստաբանը՝ պնդելով, որ Մուրադյանն իրականում չի կալանավորվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարումԼ