«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղյան կողմում երեկ խիստ պրագմատիկորեն ժխտեցին հնարավորությունը, թե Լավրովը կարող էր եւ այցելել Ղարաբաղ. «Էս տոչնի էն դեպքն ա, որ պտի ասես` կյա, որ հի՞նչ անի, հեչ Պետդումայի պատգամավորները չօզին կյան»: Ընդ որում, ԼՂ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ Բակո Սահակյանն էլ իր հերթին չի եկել Երևան՝ «տեսնելու», թե «հինչ կա» Լավրովի ոչ դատարկ ձեռքերում։ Բակո Սահակյանը, ըստ նրանց, նախ զբաղված է դիրքերն ու բանակն ամրացնելու գործով, հետո էլ՝ «էս օրերին սպասում ա Լևոն Տեր-Պետրոսյանին»։
Ե՞րբ է գալու առաջին նախագահը։ «Լիազորված չինք ասիլ»։ Փորձեցինք այս հարցերի պատասխաններն իմանալ ԼՂ վարչապետ Արա Հարությունյանից։ Վերջինս հորդորեց, որ խոսենք միայն տնտեսությունից։ Խոսենք։ «Ողջ տնտեսությունը՝ հանքարդյունաբերությունը, էներգետիկան, գործարանները՝ բոլոր ուղղություններն էլ աշխատում են լիարժեք»։ Քառօրյա պատերազմի ժամանակ կանգը մե՞ծ էր։ «Հա, իհարկե, մոտ 5-7 օր կանգ եղավ, հիմա ողջ հզորությամբ աշխատում ենք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: