ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ համարվում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործիչը: Նրա գրեթե բոլոր խոսքերն ընդունվում են «հալած յուղի» պես: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Տիգրան Սարգսյանի շրջապատը արդեն անթաքույց խոսում է այն մասին, որ ՀՀ հաջորդ նախագահը հենց նա է: Նույնիսկ ինքը՝ Տ. Սարգսյանը, շատ պաշտոնյաների հետ զրույցում արդեն ակնարկել է, որ այս իշխանության շարունակողն ինքն է լինելու, հետեւաբար, պետք է իրեն հաշվետու լինել: Ու, հաշվի առնելով այսօր մեր երկրում առկա իրավիճակը, ամենեւին էլ զարմանալի չէ, որ «գրպանային նախարարներ» ունեցող ՀՀ վարչապետը, որը նաեւ իր համար քաղաքական կապիտալ է հիմնում՝ ԱԺՄ-ին եւ ավանդական կուսակցություններին վերակենդանացնելով, կարող է նաեւ հավակնել ՀՀ նախագահի աթոռին: Հավելենք, որ Տ. Սարգսյանը արդեն հասցրել է «տարածվել» Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ կա ֆինանսական աշխուժություն:




Լրահոս