Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 հազար 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել: Նրա փոխառության գումարի չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 հազար դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 հազար դոլար:
Դեսպանի դրամական միջոցները անցած տարի կազմել են 3 մլն 350 հազար դրամ եւ 22 հազար դոլար: Նա, իբրեւ եկամուտ, հայտարարել է իր՝ դեսպանի աշխատավարձը, որը ամսվա կտրվածքով կազմում է 2 հազար 454 դոլար: Դեսպանի կինը՝ Էլեոնորա Վարդանյանի հայտարարագիրը շատ աղքատիկ է: Նա հայտարարագրել է միայն 2 հազար 472 դոլարի եկամուտ, իբրեւ «այլ եկամուտ»: