ԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 20-ին, տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձում էր ԳՄ անդամներից պարզել` արդյոք իրենք մասնակցելո՞ւ են նիստին, ու ի՞նչ հարցեր են քննարկելու: Պարզվում է՝ որոշ ՀՀկ-ականներ պարզապես տեղյակ չեն, որ նիստի պետք է մասնակցեն, իսկ որոշներն էլ երկրում չեն. հանգստանում են որեւէ գողտրիկ վայրում:
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, օրինակ, տեղյակ չէր, որ ՀՀԿ-ն նիստ է հրավիրել: «Ես, ճիշտն ասած, հիվանդ եմ, ի՞նչ նիստ, տեղյակ չեմ, ինձ չեն ասել, չգիտեմ»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Հակոբյանը: Իսկ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ՀՀԿ ԳՄ նիստի օրակարգը դեռեւս ձեւավորված չէ: Միայն հստակ է, որ քննարկվելու է նաեւ թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի հարցը:
Հավելենք, որ երեկվա դրությամբ ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում չէր: Նա մեկնել է արձակուրդ եւ, բնականաբար, չի մասնակցելու նիստին: Արձակուրդում է գտնվում նաեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ էլի շատ ՀՀԿ-ականներ: Արդյունքում, պարզվում է` արձակուրդից նոր վերադարձած ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ուղղակի նիստ է հրավիրել՝ տեղյակ չլինելով, որ ՀՀԿ-ականները նոր են արձակուրդ մեկնել:




Լրահոս