ՀԱՎԱՔՎԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ազատամարտիկները դադարեցրել են նստացույցը, իսկ Երեւանի Ազատության հրապարակում այն շարունակվում է: Տեղեկացնենք, որ նրանք պայքարում են իրենց սոցիալական կարգավիճակի բարելավման համար: Ազատամարտիկ Գառնիկ Խչեյանը (Հեբո) «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունից խոստացել էին իրենց բարձրացրած խնդիրների վերաբերյալ երեկ պատասխան տալ, սակայն ոչ մի արձագանք չկա: Այդ պատճառով այսօր բոլոր ազատամարտիկները, ովքեր պայքարում են սոցիալական կարգավիճակ ունենալու համար, հավաքվելու են Երեւանի Ազատության հրապարակում: Նշենք, որ ազատամարտիկները բաժանվել են երկու թեւի, մի թեւը պայքարում է իշխանափոխության, իսկ մյուս թեւը՝ սոցիալական կարգավիճակի բարելավման համար: Ի դեպ, վաղը նրանք անժամկետ նստացույց են անցկացնելու նաեւ Վանաձորում:




Լրահոս