
«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues քննարկումները նվիրված են աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։
Մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ:
Հիշեցնենք, որ AuroraPrize-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին երեկ ժամանել է Երևան:
Երևան են ժամանել նաև «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի անդամներից ևս երկուսը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, փաստաբան Հինա Ջիլանին ու International Crisis Group-ի պատվավոր նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը: Վերջիններս մասնակցելու են «Ավրորա» մրցանակաբաշխությանն ու դրա շրջանակում իրականացվող մյուս միջոցառումներին։