
Ադրբեջանի ԱԻՆ փոխանցմամբ՝ Կասպից ծովում ռուսական լցանավ է այրվել: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ նախնական տվյալներով՝ անձնակազմի մեկ անդամ է զոհվել:
«Նախնական տվյալների համաձայն՝ այրվող լցանավի 11 անդամներից մեկը զոհվել է»,-հայտնել է գործակալության աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ մնացած անդամներն արդեն տարհանվել են:
Նշվում է, որ լցանավում նավթամթերքներ չեն եղել, այն ջրով էր բեռնված: