ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այց է կատարել Լոնդոն, որտեղ հանդիպել է Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի հետ:
Քենսինգտոնյան պալատում, որտեղ նա ընթրել է թագավորական ընտանիքի հետ, նրան դիմավորել է 2-ամյա արքայազն Ջորջը, ով «ոչ արքայավայել» տեսք է ունեցել՝ գիշերանոցով, քանի որ փոքրիկը պատրաստվում էր քնել, գրում է Dailymail-ը:
2-ամյա արքայազնը ցույց է տվել Օբամային և նրա կնոջը՝ Միշելին, թե ինչպես է ճոճորվում փայտե ձիու վրա, որը նրան ԱՄՆ նախագահն էր նվիրել: