«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Դամասկոսից ոչ հեռու սիրիական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻԳ-23 ռազմական ինքնաթիռ է խոցել, փոխանցում է Reuters-ը:
Ահաբեկիչները ինքնաթիռի խոցման կադրեր են հրապարակել:
Բացի այդ, վերջիններս հայտարարել են, որ ինքնաթիռի օդաչուին պատանդ են վերցրել:
«Օդաչուն՝ Ազզամ Էյդը, ով Համայից է, գերեվարվել է, պատանդ է վերցվել այն բանից հետո, երբ կատապուլտացվել է ինքնաթիռի անկումից հետո»,-հայտարարել են ԻՊ զինյալները: