
«Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում օժանդակել կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին, միասին կյանքի կոչելու իրատեսական ցանկացած ծրագիր, որն օգտակար կլինի մեր սիրելի Երեւանի ու երեւանցիների համար»:
Շնորհակալ ենք, զգացված եւ շոյված, սակայն կարծում ենք` ավելի խելամիտ կլինի հրաժարվել Երեւանի քաղաքապետարանի օժանդակություններից, քանի որ մենք բազմիցս արդեն տեսանք, թե ինչպիսի ծրագրեր է կյանքի կոչում բյուջեն դատարկող այդ կառույցը: Տրանսպորտի թանկացումն էլ այդ ծրագրերից մեկն էր, որ ուզում էին կյանքի կոչել, հիմա էլ` «Փարկինգ սիթի» կոչվող լկտի նախագիծը, որի միակ նպատակը վերջնականապես ժողովրդին թալանելն է: Այնպես որ, Երեւանի քաղաքապետարանի կողմից ծրագրեր չիրականացնելը մեր սիրելի երեւանցիների համար ավելի օգտակար կլինի, քան իրականացնելը: