Ընտրական օրենսգրքում տեսանկարահանման հետ կապված որեւէ փոփոխություն չկա. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր մեխանիզմներ են գտնվել եւ շնորհիվ  այն քննարկումների, որ տեղի են ունենում: Մենք փորձում ենք  լսել այդ մտահոգությունները եւ դրանք  փարատելու համար առաջարկել որոշակի լուծումներ», -այսօր, անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի շարունակվող քննարկումներին եւ դրանց արդյունքներին, այս մասին ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա նշեց` այն որ ընդդիմությունը  շարունակում է դժգոհել դա  քաղաքական  գնահատական է. «բայց քննարկումների արդյունքում ծագեցին մի շարք լուծումներ, որոնք արդեն զետեղված են նախագծում»,-հավելեց նախարարը:

Խոսելով ընտրատեղամասերը նկարահանելու առաջարկի մասին` Հարությունյանն ասաց. «ԸՕ-ում տեսանկարահանման հետ կապված որեւէ փոփոխություն չկա: Առաջարկել ենք մեխանիզմ. եթե գտնվի դոնոր կազմակերպություն, որը պատրաստ լինի ֆինանսավորել նկարանահանումերը ընտրական տեղամասերում մենք համաձայն կլինենք»:




Լրահոս