«Մոտեցումները, առաջարկությունները տարբեր են, բայց ի վերջո ընտրական օրենսգրքի հետ կապված գերակա մեկ խնդիր կա. հասարակության մեջ, միջազգային հարթակում վստահության շեմը բարձրացնել: Ըստ իս սա լավագույն հնարավորությունն է լավ ընտրական օրենսգիրք ունենալու»,-այսօր Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նրա խոսքով` քննարկումների ընթացքում շատ հարցեր են առաջանում էլեկտրոնային տեխնոլոգիաների մոտեցումների հետ կապված: «Ո՞վքեր են կարողանալու այդ մասնագիտական հմտությունները տիրապետել, որպեսզի հիմնովին կիրառվի»,-նշեց Էնֆիաջյանը: