«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Արևմուտքի երկրների համար լրջագույն սպառնալիք է: Այս մասին Bild պարբերականի հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբաման հայտնել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է համարում «Իսլամական պետության» ոչնչացումը:
««Իսլամական պետության» վերահոսկողության տակ գտնվող տարածքներն աստիճանաբար քչանում են: Եվ այդուհանդերձ, Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները ցույց տվեցին, որ մենք պետք է անենք ավելին, որպեսզի նման հարձակումներ թույլ չտանք»,-համարում է Օբաման:
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ բացի ահաբեկչությունից և միգրացիոն ճգնաժամից՝ Եվրոպան բախվել է նաև «ռուսական ագրեսիայի» հետ: «Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան սպառնալիք է միասնական, ազատ և խաղաղ Եվրոպայի համար»,-հավելել է Օբաման: