Պաշտոնական Թուրքիան Հայոց ցեղասպանության մասին Օբամայի ուղերձը «միակողմանի» է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ԱԳՆ-ն 1915թ. իրադարձությունների շուրջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի վերաբերյալ հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ: Trend-ի փոխանցմամբ՝ պաշտոնական Թուրքիան Օբամայի ուղերձը «միակողմանի» է համարել:

«Կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը, հիմնվելով պատմական իրողությունների վրա, չեզոք և կառուցողական դիրքորոշում ընդունել»,-ասվում է թուրքական արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ «Թուրքիան ձգտում է խաղաղ ապագա կառուցել՝ հիմնվելով հայ և թուրք ժողովուրդների դարավոր փորձի վրա»:

Թուրքիայի ԱԳՆ-ում ցավալի են համարում այն, որ բարեկամական և դաշնակից երկրներն» աջակցում են այն շրջանակները, որոնք հակամարտությունների սրացման կողմնակից են»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության թեմայով իր ամենամյա և որպես նախագահ վերջին ուղերձում չէր կիրառել «ցեղասպանություն» տերմինը՝ կրկին այն կոչելով «Մեծ Եղեռն»:




Լրահոս