ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների» միության նախագահ Ռուբեն Գևորգյանը:
-Պարոն Գևորգյան, որպես ազատամարտիկ և պատգամավոր, մարդ ում մոտ ազատագրական պայքարն ու քաղաքականություն ամփոփված են իրար հետ, ի՞նչ եք կարծում Ռուսաստանի ակտիվությունն Արցախին վերաբերող բոլոր տիպի խնդիրների կարգավորման հարցում, ինչպիսի՞ հանգուցալուծում կունենա։
-Կարծում եմ, որ ժամանակից շուտ տեսակետներ հայտնելը սխալ է, հատկապես, որ հարցը լիարժեք թևակոխել է մեծ տերությունների շրջանակ, ուր ամենքն էլ իրենց շահերն են հետապնդում մեր տարածաշրջանում։ Բայց, որ ամեն մի առաջարկվող տարբերակի հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդների ինքնորոշման և Արցախի անկախության խնդիրը դա և մեր ժողովրդի պայքարի նպատակն է, և մեր երկրի նախագահի կողմից տարվող քաղաքական ուղղվածությունը։
– Պրն. Գևորգյան վաղը ցեղասպանության 101-րդ տարելիցն է, ընտանիքի անդմների հետ եք բարձրանալու Ծիծեռնակաբերդ, թե ՞ ԲՀԿ պատգամավորական ֆրակցիայով։
– Ոչ այն, ոչ էլ՝ մյուսը։ Ճակատագրի բերումով այդ սուրբ օրվանը մասնակից լինելու համար մեզ այլ պատասխանատու բան է բաժին ընկել։ Երդվյալ ազատամարտիկների որոշ մասի հետ, որս ամսի 2-ից, որոշներն էլ ապրիլի 5-ից գտնվում ենք Արցախի սահմանային դիրքերում՝ մեր դիրքապահ զինվորների կողքին։ Եվ մենք այստեղ գտնվող բոլոր կամավորականներս, և մեր բանակի քաջարի զինվոր տղաները, ի խոնարհումս զեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 101-րդ տարելիցի, մեր առաքելությունը կատարում ենք այստեղ, սահմանային դիրքերում կանգնած դիմավորելու հանկարծ նորից հարձակման փորձ անող թշնամուն։
– Իսկ նոր հերթափոխ չի՞ սպասվում:
– Այժմ ոչ, երդվյալ ազատամարտիկները ամեն ուր են գտնվում՝ Տավուշի մարզի սահմանային գոտիներում, իսկ ինձ հետ՝ Արցախում գտնվողները Մարտակերտիայն այս բարձր դիրքերում կգտնվեն այնքան ժամանակ, որքան որ անհրաժեշտ է։