ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն մի քանի տարի է` ունեմ ինքնակամ կառույց Երեւանում: Ցանկանում եմ այն օրինականացնել: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգով կարող եմ օրինականացնել ինքնակամ կառույցս:

Արշակ Հակոբյան (53 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:
Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում կառուցված է այդ կառույցը:
Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետական կամ համայնքային uեփականություն: (ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ»
. Այսպիսով, եթե մեզ դիմած քաղաքացին հանդիսանում է ինքնակամ կառույցի հողամասի սեփականատերը, ապա համապատասխան դիմումով կարող է ներկայանալ իր համայնքի թաղապետարան: Իսկ թե համայնքային իշխանությունն ինչ որոշում կկայացնի, կապված է նրա կառույցի առանձնահատկությունների հետ:




Լրահոս