Ադրբեջանը համաձայնել է 500 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրել Իրանին՝ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման համար: Այս մասին հայտարարել է ԻԻՀ կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի մաս է: Այն կապող օղակ է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև:
«Ռեշտ-Աստարա երկաթգիծը մոտ միլիարդ դոլար ներդրում է պահանջում, որից 500 միլոնը Ադրբեջանը կհատկացնի վարկի տեսքով: Ադրբեջանական վարկը զգալիորեն կարագացնի ծրագրի իրականացումը»,- Trend-ը մեջբերում է Վաեզիի խոսքը: