Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին Իսլամական Հանրապետությունում քաղաքական ապաստան է առաջարկել, որտեղից նա կարող է իր ռազմական քարոզարշավն իրականացնել, փոխանցում է i24news-ը:
Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ Ասադը հրաժարվել է իրանական կողմի առաջարկից:
Ալավիի խոսքով՝ Ասադն ասել է, որ «իր ընտանիքը, ինչպես և սիրիական մյուս ընտանիքներ կմնան Դամասկոսում»:
Ավելի վաղ սիրիական ընդդիմադիր «Հմեյմիմ» խմբի առաջնորդ Իլիան Մասադն ասել էր, որ Ասադի հրաժարականի դեպքում երկիրը կպառակտվի: