
Օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակավել է ազգությամբ ադրբեջանցի`Վրաստանի քաղաքացի: ԱԱԾ մամուլի կենտրոնից Լուրեր .com-ի հետ զրույցում հայտնեցին, որ արձանագրվել է սահմանախախտման դեպք, սահմանն առանց փաստաթղթերի ապօրինի հատելու պատճառով: Մեզ հետ զրույցում ԱԱԾ մամուլի բաժնից նշեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ`329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: