
“Օպել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը oգոստոսի 19-ին` ժամը 00.10-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 51 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: