Ոստիկանության ղեկավարությունը միացել է դավադիրներին. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարշալ Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ին խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ կիրառված բռնությունը երջանիկ պատահականությամբ չվերածվեց արյունահեղության:

Աղետալի վերջաբանի ակնհայտ հավանականություն ունեցող անհամաչափ և ապօրինի բռնությունը էլ ավելի խորացրեց համատարած հանրային ատելությունը քրեական ռեժիմի նկատմամբ:

Կատարվածը բացահայտեց, որ վարչախումբը.

  1. հրաժարվում է հաշվետու լինել հասարակությանը մարդկային, տարածքային և նյութական կորուստների համար,
  2. մերժում է բանակը արդիականացնելու և վերազինելու նպատակով ժողովրդից թալանած միջոցները վերադարձնելու և պետության ձեռքում կենտրոնացնելու հանրային պահանջը,
  3. հավատարիմ է մնում տարածքներ զիջելու և Արցախում օտար զորքեր տեղակայելու ծրագրին:

Ոստիկանության ղեկավարությունն այդ օրը կանգնած էր օրենքով սահմանված կարգով ժողովրդի պահանջին կամ վարչախմբի դավադրական ծրագրին աջակցելու ընտրության առջև:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է ոստիկանության պետի և մյուս ղեկավարների կատարած ընտրությունը, որով նրանք միացան հայ ժողովրդի դեմ դավադրություն իրականացնող անձանց կազմին և պատրաստակամություն դրսևորեցին մարտիմեկյան արյունալի սցենարով ճնշելու ժողովրդի հավանական դիմադրությունը:

Երկրի համար այս օրհասական պահին ոստիկանության ծառայողներին կոչ ենք անում հավատարիմ մնալ ժողովրդին և օրենքին ծառայելու իրենց երդմանը, այլ ոչ՝ իրենց հրամանատարների դավաճանական և ապօրինի հրամաններին:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ




Լրահոս