ԼՂՀ-­ն ճանաչելու ԵԽ պատգամավորի կոչն ընդունվեց ծափողջյուններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Երևանում հայտարարեց, որ ինքն ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար: Նրա այս հայտարարությունը ծափողջյուններով դիմավորեցին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մի խումբ մասնակիցներ: «Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, որը պետք է միջազգային հանրությունն ընդունի»,­«Արմենպրես»-­ի փոխանցմամբ` ասաց ԵԽ պատգամավորը` հավելելով. «Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքին, ցեղասպանությունը կարող է կրկնվել»: Նրա խոսքով` դժվար չէ գուշակել, թե որ կողմն է սանձազերծել քառօրյա պատերազմը: «Պետք է սկսեր այն պետությունը, որն այս տարիների ընթացքում ագրեսիա է ցուցաբերել: Ես ոտքի եմ կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար»,­- ասաց Ֆրանկ Էնգելը` անդարդառնալով նաև Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ոտնահարման, ազատ խոսքի դեմ ոտնձգություններին:




Լրահոս