
Օգոստոսի 19-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/1 շենքի տանիքից պոկվել և կախվել է երկաթե ցուցանակի մեկ տառը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ցուցանակի պոկված հատվածը: