
Երեկ` ժամը 21.15-ին “ՍՊԾ” պատասխանատու հերթապահը հաղորդել է, որ տեղական ժամանա֊կով ժամը 21.05-ին Իրան-Հայաստան սահմանային գոտում՝ Մեղրի քաղաքից 10 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո֊տում կազմել է 3-4 բալ, հիպոկեն֊տրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.840 և արևելյան երկայնու֊թյան 46.200: Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում 3 բալ ուժգնությամբ: