
Օգոստոսի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի միկրոավտոբուս է բախվել գովազդային վահանակի երկաթյա արգելապատնեշին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորներ` 35-ամյա Լարիսա Հախվերդյանը, 32-ամյա Վանուշ Ղազարյանը և Արմինե Ղազարյանը տեղում մահացել են, մյուս 13 ուղևորները ևս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: