![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/000a4d5e-7986-4752-ad7b-6773b8b1a978.jpg)
ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները ծաղիկներ դրեցին մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն