Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին:
ՀՀ նախագահին ուղեկցում են Շառլ Ազնավուրը, աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին, Ավրորա մրցանակի մասնակիցները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ջորջ Քլունին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Ամենայն հայոց կաթողիկոսը Հայր մերից հետո նաեւ սգո աղոթք է ընթերցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։