Թանկարժեք մետաղների գներն աճում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է թանկարժեք մետաղների գներն այս շաբաթվա համար: 
Ոսկու գնման գինը բարձրացել է մոտ 480 դրամով` դառնալով 16081.71 դրամ (+479.14), իսկ բացթողնման գինը`521 դրամով` դառնալով 17480.12 դրամ (+520.8):
Ամենաշատը թանկացել է պլատինը: Այս մետաղի գնման գինը բարձրացել է 620 դրամով` դառնալով 18104.55 դրամ (+620.07), իսկ բացթողնման գինը հասել է 19678.86 դրամի(+673.99):
Նախարարությունը արծաթի համար գնման գին է հաստատել 260.99 դրամը (+22.56), բացթողնման գին` 283.68 դրամը (+24.52), իսկ պալադիումի համար` գնման գին` 8955.06 դրամը(+156.58), բացթողնման գին` 9733.76 դրամը (+170.2):
Հայաստանում ոսկու և ընդահրապես թանկարժեք մետաղների թանկացման միտումները ժամանակավոր կլինեն, քանի որ ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Չինաստանում նկատվում են կայունացման միտումները, ինչը ներդրողներին ուղղում է թանկարժեք մետաղներից դեպի իրական ակտիվներ: Իսկ պահանջարկի նվազումն էլ հանգեցնում է գների անկման: Համաշխարհային շուկայում արդեն նկատվում է ոսկու ֆյուչերսների (ավելի պարզ` ապագա գների) էժանացում:




Լրահոս