Օգոստոսի 20-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գարեգին Նժդեհի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հայտնել է, որ մոտ 25 տարեկան աղջիկ ցած է նետվել կամրջից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Փ.-ը (ծնվ. 1986 թ.) ողջ է: Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են ,Սասունցի Դավիթե կայարան: Ա.Փ.-ը հոսպիտալացվել է ,Էրեբունիե բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: