Արդեն հայտնել էինք, որ այսօր Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցեց նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա հետ միասին Ծիծեռնակաբերդ էին այցելել ՀՀ նախարարները:
Լրագրողները վաչապետից հետաքրքրվեցին նաև շրջանառվող այն լուրերից, որ Հովիկ Աբրահամյանն ահռելի հարստություն է կուտակել պետության հաշվին: Այս հարցին նա պատասխանեց` շեշտելով. «որևէ փաստ, որևէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիզորություններից, հարստություն է կուտակել»:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև ՀՀ բանակին առնչվող հարցերի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում