
Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Ներսիսյանը նշանակվել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ` վեց տարի ժամկետով։ Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նշենք, որ օգոստոսի 15-ին Բակո Սահակյանը դադարեցրել էր ԱՎԾ նախկին նախագահ Մանուշ Մինասյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն: