Դեպի Ծիծեռնակաբերդ մարդկանց հոսքը չի դադարում: Վաղ առավոտից հուշահամալիր են այցելել Սերժ Սարգսյանը, Շառլ Ազնավուրը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունին և մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր:
Ծիծեռնակաբերդում անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողները նրանից հետաքրքվեցին նաև օրերս բերման ենթարկված քաղաքացիներից, ընդգծելով, որ արդյոք ճիշտ է սահմանային այս լարված իրավիճակում նման կերպ վարվել: Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին նշեց, որ լրագրողները բերման չեն ենթարկվել, պարզապես տարվել են ոստիկանություն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում