Պակիստանյան ծագում ունեցող Բրիտանիայի քաղաքացին ձերբակալվել է Իտալիայի մայրաքաղաքում տեղական իրավապահ մարմինների կողմից: Նրան կասկածում են ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ: «Արմենպրես»ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ ը՝ նշելով, որ 34-ամյա տղամարդուն տեղափոխել են մայրաքաղաքի «Ռեջինա Քոելի» բանտը:
Երբ կասկածյալին կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար, նա այլ մարդու բրիտանական անձնագիր է ներկայացրել: Ոստիկանությունը պարզել է, որ անձը Միացյալ Թագավորությունում գտնվում է հետախուզման մեջ: Իր հետ մեծ գումար ունեցող կասկածյալը չի կարողացել հիմնավորել Իտալիայում իր գտնվելը: Հետաքննությամբ զբաղվում է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը՝ Ինտերպոլի հետ համագործակցությամբ: