Ադրբեջանի գործողություններում եղեռնածին վտանգներ կան. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի գործողություններում եղեռնածին վտանգներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դատապարտելով 1915 թվականի կատարվածը, հատուցում պահանջելով Հայոց ցեղասպանության և հայրենազրկման համար, անհրաժեշտ է հասկանալ, որ այսօր, առավել քան երբևէ, պետք է լինի մեր համախմբումը մեր պետականության, բանակի, մեր զինվորի շուրջը:

Զինվոր, ով իր կյանքով պաշտպանում է մեր հայրենիքը չարանենգ, նախահարձակ թշնամու գործողություններից: Անհրաժեշտ է, որ այսօր հասկանանք մի բան. մենք պետք է միասնական լինենք, և խնդրի կարգավորման համար արտահերթ լուծումներ պահանջենք: Դրանից բացի, մեր տունը ներքուստ պետք է կարգի բերենք, դա է մեր հանրային պահանջը»,­-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:




Լրահոս