Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվում է ցույց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ մեկնարկել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հանրահավաքը:

Life-ru-ի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցում է մոտ 15 մարդ: Դեսպանատան շենքը շրջափակվել է ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից:

«Ողջ աշխարհի հայերն ապրիլի 24-ին հիշատակում են Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մարդկության ժամանակակից պատմության առաջին ցեղասպանության ընթացքում զոհվել է ավելի քան 1.5 մլն հայ»,-գրում է պարբերականը:




Լրահոս