Ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կանեփ-կակաչ-2013” համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 17-ին, ժամը 12.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնի  ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողների հետ համատեղ, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 հասցեի մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու կասկածանքով, իր “Մերսեդես E-500” մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1982 թ. ծնված  Էդգար Հ.-ին, որի մոտ, խուզարկությամբ, հագի սպորտային համազգեստի  գրպանից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային պարկի մեջ լցված սպիտակադեղնավուն փոշենման զանգված` ընդհանուր 39.3 գ, վերնաշապիկի  գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 պարկ, որոնց մեջ լցված էր կանաչավուն գույնի յուրահատուկ հոտով չորացված բույսերի 7.5 գ զանգված, իսկ ավտոմեքենայի զննությամբ, սրահի առջևի նստատեղերի արանքում գտնվող պահեստատուփի միջից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային 3 պարկ, որոնց մեջ լցված էր կանաչավուն գույնի յուրահատուկ հոտով չորացված բույսերի զանգված`   5.8 գ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս