ՀՀ քաղաքաշինության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամվել Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ ինքն ամեն ամիս 500-1000 դրամ է վճարում կուսակցությանը՝ որպես անդամավճար: Սա, իհարկե, բավականին համեստ թիվ է, քանի որ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանը (ՀՀ բնապահպանության ներկայիս նախարարը), ստիպված եղավ ՕԵԿ-ական տարիներին կուսակցության ողջ գրասենյակը կառուցել: Հետեւաբար, ինչո՞ւ անդամագրվեցիք ՕԵԿ-ին: «Ժողովուրդ»-ի այս հարցին էլ Թադեւոսյանը պատասխանեց. «ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին վաղուց եմ ճանաչում, ընկերական հարաբերություններ ունենալով՝ կիսել եմ նրա գաղափարական մոտեցումները, սակայն, իմ աշխատանքային առանձնահատկությունից ելնելով. հարկային, մաքսային մարմիններում աշխատանք, Վերահսկիչ պալատ, ՕԵԿ-ին անդամակցել եմ 2011 թվականից»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ