
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 24-ին հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ Իգոր Չերնիշենկոյի եւ Ռաֆաիլ Զինուրովի հետ:
Հանդիպան ընթացքում զրուցակիցները խոսել են հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից, մասնավորապես քննարկել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի աշխատանքներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ Երեւանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքին, ընդունած բանաձեւին, ինչպես նաեւ՝ համաժողովին ռուս գործընկերների մասնակցությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի եւս: