Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում էկրանին ցուցադրվեցին ղարաբաղաադրբեջանական շփման գոտում ապրիլի 15 -ը զոհված զինծառայողների լուսանկարները: Լուսանկարները ցուցադրվեցին State Youth Orchestra of Armenia SYOA-ի կատարման ժամանակ: Մրցանակաբաշխության ընթացքում Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց «Զույգ արեգակներ» բալետից մի հատված, որը հիմնված է Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարախոսության վրա: The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։
Հիմնադիրները փորձում են ձեւավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: