
Մակեդոնիայի առաջնության 29-րդ տուրում «Վարդարը», որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը, սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է 2-րդ տեղում ընթացող «Շկենդիային»:
Հովհաննես Համբարձումյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Դաշյանը խաղադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Վարդարը» միավորների քանակը հասցրեց 71-ի, եւ արդեն 5 միավորով է գերազանցում մոտակա մրցակցին: