
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում վարույթ է ընդունվել և քննվում է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի մի շարք պատասխանատու աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու` ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Արման Վահանի Դավթյանի և մյուսների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը, տեղեկացնում է ՀՀ քննչական ծառայությունը: