ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՆՏԵՂՅԱԿ ԴԱՏԱՎՈՐԸ
Օգոստոսի 14-ին ՀՀ արադարատության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցնելու վերաբերյալ հարցը: Քննարկումից հետո հենց երեկ Սերժ Սարգսյանը որոշել է դադարեցնել դատավորի լիազորությունները:
Սակայն աթոռը կորցրած դատավոր Սամվել Ասատրյանը «Ժողովուրդ»-ին ասաց, թե ինքը տեղյակ չէ, որ հրամանագիրն արդեն հրապարակվել է: Իսկ եթե օրենքը թույլ տար այդ տարիքում էլ աշխատել, դատավորը կհամաձայնե՞ր: Մեր այս հարցին Ասատրյանը պատասխանեց. «Օրենքը մնում է օրենք,  ու, եթե առողջություն լիներ, եւ տարիքի հետ էլ խնդիր չլիներ, ինչո՞ւ չաշխատել: Դեռ չգիտեմ՝ ինչ  եմ անելու»:

ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴԸ
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ձգձգված արձակուրդին՝ երեկ Ժիրայր Սեֆիլյանը Գյումրիում ասել է. «Շատերն այն կարծիքին են, որ նրա վիճակը խղճալի է արտաքին հարաբերությունների իմաստով. չգիտի՝ ինչ անի, բայց  ես այդ կարծիքին չեմ, նա հանգիստ կարողանում է  մանեւրել առկա աշխարհաքաղաքական բոստաններում: Վստահ եմ, որ նա էս օրերին ինչ-որ կազինոներում հաճախորդ է: Այնպես չէ, որ նա չգիտի՝ ինչ անի, գնացել են, կտրվել են, որ որոշեն՝  ինչ անեն»:

ԳՐՔԻ ԳՈՂԵՐԸ
Լոռու մարզային գրադարանից շատ օգտվողներ գրքերը տարել եւ չեն վերադարձրել:  Մարզային գրադարանի սպասարկման բաժնի վարիչի ներկայացմամբ` կան քարտատերեր, ովքեր արդեն տարիներ շարունակ «կորած են»: Գրադարանի աշխատակիցները 168.am-ին վրդովված ասել են, որ Լոռու մարզային  գրադարանից տարել եւ չեն վերադարձրել ավելի քան 150 գիրք:

ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Եվրոպական վիճակագրական վարչությունը՝ Եվրոստատը, ներկայացրել է 2013 թվականի առաջին եռամսյակի տվյալները Եվրամիության երկրներում ապաստան հայցողների վերաբերյալ: Ըստ «Ազատության», վերջին 12 ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստան է հայցել 5 հազար 300 հայաստանցի, Վրաստանից՝ շուրջ կրկնակի շատ` 11 հազար 35 հոգի, հարեւան Թուրքիայից՝ մոտ 6 հազար 300-ը, իսկ Իրանից Եվրոպայում հաստատվելու համար ապաստան է խնդրել շուրջ 14 հազար մարդ:
Փաստորեն, Եվրոպայում ապաստան փնտրող հայաստանցիների թիվն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 12 տոկոսով` շուրջ 200-ով: Այս տարվա առաջին երեք ամիսներին 1355 հայաստանցի է ապաստան խնդրել Եվրոպայում, համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանից ապաստանի համար եվրոպական երկրներին դիմած քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10 տոկոսով ավելացել է եւ կազմում է 2310:
Հարեւան Ադրբեջանը տեղ չի գտել այն 30 երկրների շարքում, որոնց քաղաքացիները ամենից շատ են դիմում եվրոպական երկրներին՝ ապաստանի համար:




Լրահոս