ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք չունենք այս հարցում ուղղակիորեն միջամտելու բուհերին: Դա կարող ենք անել միայն օրենքի միջոցով: Ուստի հրավիրում ենք մասնակցեն օրենքի նախագծի մշակմանը: Սա պետք է լինի օրենսդրորեն, ոչ թե վարչական լծակներով կարգավորվող հարց»:

Տիգրան Սարգսյան armlur.am

Բա ինչի՞ իրավունք ունի վարչապետը. կիթառ նվագելո՞ւ, թե՞ օֆշորային գոտում ընկերություն բացելու: Այլ հարցերում իշխանությունները լավ էլ օգտագործում են վարչական լծակները եւ կարգավորում բոլոր այն խնդիրները, որոնց կարգավորումն իրենց ձեռնտու է: Իսկ հենց հերթը գալիս է ժողովրդի շահերից բխող ինչ-որ խնդրի, վարչական լծակների կիրառումը դառնում է անթույլատրելի: Դե, Տիգրան Սարգսյանն էլ արդարացման հարցում, իհարկե, մեծ վարպետ է եւ գնալով կատարելագործվում է: Միայն ափսոս, արձակուրդ մեկնեց: Թե չէ օրենքը վաղուց փոփոխված կլիներ, ուսանողներն էլ՝ առավել դժգոհ:




Լրահոս