«Ներկայումս հայ ժողովուրդը վտանգի մեջ է, անհրաժեշտ է համախմբվել հանուն իշխանափոխության: Ցանկացած սոցիալական ապստամբություն քաղաքական արատների հետեւանք է»:
Այս երգերն էլ արդեն հոգնել ենք լսելուց, մշտապես նույնն է՝ պետք է համախմբվել հանուն իշխանափոխության, եւ արդյունքում այդպես էլ ոչ ոք չի համախմբվում, քանի որ իրականում այդ համախմբումը կոչ անողներից շատերին պետք չէ: Հայաստանի միակ մարքսիստն էլ ետ չի մնում նման երգեր երգելուց, այն դեպքում, երբ դեռ իր կուսակցության մեջ չկարողացավ մարդիկ համախմբել, որ գոնե մի օր տեսնենք նրա ղեկավարած կուսակցության գոնե երկրորդ կամ երրորդ մարդուն: Իսկ որ ժողովուրդը վտանգի մեջ է, այդտեղ իրենց դերն ունեն նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք միայն խոսում են, սակայն ոչինչ չեն անում: